• Latest news

Կեսարյան հատմամբ ծնված երեխաներն ասթմայի զարգացման մեծ ռիսկ ունեն. հետազոտություն

12 նոյեմբերի, 2020  22:43

Կեսարյան հատմամբ ծնված երեխաներն ասթմայի զարգացման մեծ ռիսկ ունեն: Նման անսպասելի եզրակացության են եկել Ռատգերի համալսարանի հետազոտողները, որոնք առաջին անգամ նկարագրել են, թե ինչպես է կեսարյան հատումն ազդում երեխայի՝ մոր միկրոբիոմ օգտակար միկրոբներ ստանալու ունակությունը , եւ թե ինչպես է դա կարող հանգեցնել ասթմայի վաղ տարիքում:

Հեղինակների խոսքով՝ այդ հետազոտությունը, որը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում, նշանակություն ունի երեխայի միկրոբիոմի ձեւավորումը հասկանալու համար:

«Մայրերի յուրաքանչյուր սերունդ փոխանցում է իր միկրոբիոմը հաջորդ սերնդին, քանի որ երեխան ծածկվում է օգտակար միկրոբներով: Սակայն դա տեղի չի ունենում կեսարյան հատմամբ ծնված երեխաների մոտ»,-ասել է հետազոտության համահեղինակ Մարտին Բլազերը:

«Ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ կերպ ծնված երեխաների մոտ նորմալ միկրոբիոմ զարգանա: Եվ այդ շրջանում նրանց մոտ մեծ է հետագայում ասթմայի զարգացման ռիսկը»,-ասել է նա:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են՝ ինչպես է կեսարյան հատումն ազդում մոտ 700 երեխայի կյանքի առաջին տարում: Հետազոտողները հայտնաբերել են, որ կեսարյան հատումը կապված է ասթմայի եւ հետագայում ալերգիայի զարգացման կրկնակի ռիսկի, ինչպես նաեւ աղիների միկրոբիոտի կազմում զգալի փոփոխությունների հետ:

Սակայն մեկ տարեկանում ասթմայի ռիսկը նվազել է երեխաների մոտ, ովքեր ծնվել են կեսարյան հատմամբ, եթե նրանց աղիների միկրոբիոտը վերականգնվել է սկզբնական խախտումից հետո եւ սկսել է նորմալ զարգանալ:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել