Ե՞րբ սպասել կորոնավիրուսի պանդեմիայի ավարտին

17 նոյեմբերի, 2020  16:59

Կորոնավիրուսի պանդեմիան, հավանաբար, կմեղմվի հաջորդ ձմռան սկզբին: Նման կարծիք է հայտնել իմունաբան Ուգուր Շահինը՝ BioNTech ընկերության հիմնադիրը, որը Pfizer ընկերության հետ համատեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում:

Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի տարածման դեմ հաղթանակը հնարավոր է շնորհիվ պատվաստանյութի համատարած կիրառմանը, հաղորդում է BBC-ը:

Մասնագետի խոսքով՝ BioNTech-ի եւ Pfizer-ի պատվաստանյութի բարձր արդյունավետության շնորհիվ կորոնավիրուսի տարածումը կարելի է նվազեցնել գրեթե 50 տոկոսով:

BioNTech-ի եւ Pfizer-ի պատվաստանյութն արդեն փորձարկել են 6 երկրներում: Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան այս տարվա վերջին կստանա այդ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ, եւս 30 մլն դեղաչափ արդեն պատվիրված է: Առաջինը պատվաստանյութը կստանան տարեց բնակիչները եւ ծերատների անձնակազմը, ապա բուժաշխատողներն ու 80-անց մարդիկ:

Գիտնականները մտադիր են հաջորդ տարվա ապրիլին ամբողջ աշխարհում ավելի քան 300 մլն դեղաչափ մատակարարել, սակայն դրանք պանդեմիայի դեմ պայքարի միայն նախնական ջանքերն են: Ակնկալվում է, որ 2021 թվականի ամռանը վարկվածության մակարդակը կնվազի:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում