«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցել է 95 տոկոսը

24 նոյեմբերի, 2020  16:10

«Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցել է 95 տոկոսը: Այս մասին հաղորդվում է դեղամիջոցին նվիրված թվիթերյան էջին:

Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի եւ «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի մասնագետների տվյալներով` ներարկումից հետո 28-րդ օրը պատվաստանյութի արդյունավետությունը 91.4 տոկոս է կազմել, իսկ առաջին ներարկումից հետո 42-րդ օրը (երկրորդ ներարկումից հետո 21-րդ օրը) նախնական տվյալներն ավելի քան 95 տոկոս արդյունավետություն են ցույց տվել:

Ինչպես հայտնում են պատվաստանյութը մշակողները, ներարկումից 42 օր անց պատվաստանյութի արդյունավետությունը փորձարկող կամավորների մոտ արդեն իմունային պատասխան է ձեւավորվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում