Մեծ Բրիտանիայում հաստատել են Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

2 դեկտեմբերի, 2020  12:18

Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների եւ առողջապահական պարագաների վարչությունը (MHRA) հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների կողմից:

Ըստ Reuters-ի`Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում պատվաստանյութը հասանելի կլինի հաջորդ շաբաթվանից:

Նախնական տվյալների համաձայն` Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի մոտավոր արժեքը 15.5 եվրո կկազմի մեկ դեղաչափի համար: 300 միլիոն դեղաչափի արժեքը, որը գնելու մտադրության մասին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, 4.6 միլիարդ եվրո կկազմի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում