Գիտնականները նոր միջոց են ներկայացրել COVID-19-ի բարդությունների դեմ

3 դեկտեմբերի, 2020  17:45

Ապացուցվել է, որ Octagam իմունոգլոբուլինն արդյունավետ է COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդների բուժման համար: Այս մասին են վկայում կլինիկական փորձարկումները, որոնց արդյունքները ներկայացվել են 62nd American Society of Hematology (ASH) Annual Meeting and Exposition-ին:

EurekAlert!-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Octagam® 10% [Immune Globulin Intravenous (Human)] հետազոտությանը 33 COVID-19-ով հիվանդ է մասնակցել, ովքեր թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեին հիպոքսիայի պատճառով: Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդներին ներերակային ճանապարհով իմունոգլոբուլինի ներարկումը կարող է էապես նվազեցնել հիպոքսիայի ծանրությունը եւ կրճատել հոսպիտալացման տեւողությունը եւ ԹԱՕ սարքերին միացման անհրաժեշտության ռիսկը:

Ներկայումս այս դեղամիջոցի ավելի մեծ, պատահականացված, կրկնակի կույր, պլացեբո-վերահսկելի հետազոտություն է անցկացվում: Հետազոտության հիմնական նպատակն է պարզել` արդյոք իմունոգլոբուլինի մեծ չափաբաժիններն ի վիճակի են դանդաղեցնել կամ դադարեցնել շնչառական ֆունկցիայի վատթարացումը կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդների մոտ: Բացի այդ, հետազոտողները ցանկանում են ստուգել` արդյո՞ք դեղամիջոցն ազդում է հիվանդների առողջության վրա` թոքերի գործառույթի բարելավման եւ նյութափոխանակության գործոնների վրա համապատասխանաբար ազդեցության հաշվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում