Միալգիա. Գիտնականները կորոնավիրուսի եւս մեկ ախտանիշ են նկարագրել

12 դեկտեմբերի, 2020  21:12

COVID-19-ով պացիենտների կեսից ավելին ունեցել է միալգիա` մկանների, ջլերի, հանգույցների, փափուկ միացնող հյուսվածքների, ինչպես նաեւ ոսկորների եւ օրգանների ցավ: Այս մասին Իսլանդիայից գիտնականները հայտնել են նոր աշխատության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում:

Ըստ գիտնականների, այս ախտանիշը նկատվել է Իսլանդիայում պացիենտների 55%-ի մոտ, ովքեր հետազոտվել են այս տարվա մարտի 17-ից ապրիլի 30-ը:

Բացի այդ, վարակվածների 51%-ը գանգատվել է գլխացավից, իսկ 49%-ը՝ հազից: Իսկ ահա բարձր ջերմությունը եւ դժվարացած շնչառությունը պացիենտների մոտ հանդիպել են ավելի հազվադեպ, քան սպասում էին փորձագետները:

Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսային վարակի թեթեւ տեսակի ախտանիշները կարող են նման չլինել տարբեր պացիենտների մոտ: Այսպես, վարակվածների մեծ մասը նշում են հոտի կորուստը, քթի փակված լինելը եւ գլխացավը: Նման ախտանիշները, որպես կանոն, բնորոշ են երիտասարդներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում