• Latest news

4 մթերք, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել աղիների առողջությունը պահպանելու համար

5 հունվարի, 2021  16:23

Սխալ սնվելը ոչ միայն բացասաբար է անդրադառնում աղիների առողջության վրա, այլեւ կարող է մեծացնել օրգանիզմում բորբոքման ընդհանուր մակարդակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել աղիները առողջ պահելու համար:

  • Գազավորված ըմպելիքներ. Այս ըմպելիքներն առաջացնում են փորի փքվածություն, գազեր եւ փորկապություն: Դրանք շատ վնասակար են նաեւ ընդհանրապես առողջության համար, ուստի խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել:
  • Ռաֆինացված ածխաջրեր. Սպիտակ հացը, սպիտակ բրինձը եւ զտված հատիկներից պատրաստված այլ մթերքները զուրկ են բջջանյութից: Այս մթերքներն առանց բջջանյութի չափազանց արագ են մարսվում եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրացնում:
  • Տապակած կերակուր. Տապակած մթերքները պարունակում են մեծ քանակությամբ ճարպ, որը կարող է դիարեա առաջացնել: Յուղերի ավելցուկը նաեւ կարող է առաջացնել աղիների բորբոքում:
  • Կաթ. Մարդկանցից շատերը դժվար են մարսում կաթնամթերքը՝ հիմնականում շաքարի պատճառով, որը կոչվում է լակտոզա: Երբ լակտոզան ինչպես հարկն է չի մարսվում, կարող է առաջանալ մետեորիզմ եւ փորի փքվածություն:

Աղիների առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ ուտել մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ եւ ֆերմենտացված մթերքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է