Գիտնականներն Ալցհեյմերի հիվանդության երեք ենթատիպ են առանձնացրել

9 հունվարի, 2021  10:35

Իկան բժշկական դպրոցի հետազոտողները Ալցհեյմերի հիվանդության երեք հիմնական մոլեկուլային ենթատիպ են հայտնաբերել` հիմնվելով ՌՆԹ-ների հաջորդականության տվյալների վրա:

Science Advances-ում հրապարակված հետազոտության արդյունքներն օգնում են ավելի լավ հասկանալ հիվանդության մեխանիզմները եւ նոր, անհատականացված բուժումների մշակման ուղի են առաջարկում:

Ալցհեյմերի հիվանդության մոլեկուլային ենթատիպերը որոշելու համար հետազոտողները կիրառել են համակարգչային կենսաբանության մեթոդը` տարբեր տեսակի ՌՆԹ-ների, կլինիկական եւ պաթոլոգիական նշանների եւ այլ կենսաբանական գործոնների միջեւ կապերը հայտնաբերելու համար, որոնք պոտենցիալ կերպով նպաստում են հիվանդության զարգացմանը:

Գիտնականները վերլուծել են Ալցհայմերով հարյուրավոր մահացած հիվանդների ուղեղի 5 շրջաններից ավելի քան 1500 նմուշների ՌՆԹ-ների հաջորդականության տվյալները: Արդյունքում, նրանց հաջողվել է երեք հիմնական մոլեկուլային ենթատիպ առանձնացնել, որոնք կախված չեն տարիքից եւ հիվանդության փուլից: Այս ենթատիպերը վերարտադրվել են ուղեղի շատ հատվածներում երկու կոգորտային հետազոտություններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում