Այրոցը կարող է լինել սրտի «լուռ կաթվածի» նախանշան. մասնագետներ

14 հունվարի, 2021  12:53

Այրոցը կարող է լինել սրտի «լուռ կաթվածի» անսպասելի նախանշան՝ սրտի նոպա, որը կարող է պացիենտի համար աննկատ անցնել: Այս մասին զգուշացնում են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները:

Կրծքում այրոցի զգացումը հաճախ առաջանում սրտի նոպայից կարճ ժամանակ առաջ, հայտնում է Express-ը:

Սակայն սրտի կաթվածի գլխավոր նշաններն են մնում կրծքավանդակի ուժգին ցավը եւ դրա ճզմվածության զգացումը: Ընդ որում՝ որոշ մարդիկ, մասնագետների խոսքով, նույնիսկ չեն կասկածում սրտի հետ կապված խնդիրների մասին, քանի որ ամենեւին ոչ բոլորի մոտ են լինում թվարկված ախտանիշները:

Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել այնպիսի տկարությունը, ինչպիսին այրոցն է եւ խորհրդակցել բժշկի հետ, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ սարսափելի ոչ մի բան տեղի չի ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում