Կոֆեինի կանոնավոր օգտագործումը փոխում է ուղեղի գորշ նյութը, պարզել են Բազելի համալսարանի գիտնականները: Սակայն սուրճի նման ազդեցությունը ժամանակավոր է մնում: Այս մասին ասվում է Cerebral Cortex ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտությանը մասնակցել է ամեն օր սուրճ խմող 20 առողջ մարդ: Գիտնականները նրանց կոֆեինի հաբեր են տվել (կամ պլացեբո) երկուական 10 օրվա ընթացքցում: Յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջում մասնակիցների գորշ նյութի ծավալը գնահատվել է ուղեղի սկանավորմամբ, ինչպես նաեւ ԷԷՖ-ի միջոցով որոշվել է քնի որակը:
Չնայած երկու խմբերում էլ քունը նույն էր` պլացեբո ստացած մասնակիցների մոտ գլխուղեղի գորշ նյութի ծավալն ավելի մեծ էր, քան նրանց մոտ, ով կոֆեին էր օգտագործում: Տարբերությունը հատկապես նկատելի էր աջ քունքային հատվածում, այդ թվում` հիպոկամպը, որը պատասխանատու է հիշողության կոնսոլիդացման համար:
Գիտնականների խոսքով` չնայած կոֆեինը, կարծես, նվազեցնում է գորշ նյութի ծավալը, հետազոտվողների մոտ ուղեղի հյուսվածքները վերականգնվել են սուրճից ձեռնպահ մնալուց ընդամենը 10 օր անց:
Մասնագետները նշել են, որ հետազոտության արդյունքները չեն վկայում ուղեղի վրա սուրճի վնասակար ազդեցության մասին, սակայն սուրճի սիրահարների մոտ ճանաչողական ունակությունների հնարավոր փոփոխություններն ուսումնասիրելու համար լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ սուրճը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի համար եւ դրականորեն ազդել սրտի անբավարարության ռիսկի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day