Գիտնականները պատմել են կորոնավիրուսի նոր նենգ հատկանիշի մասին

3 մարտի, 2021  21:20

COVID-19-ով պացիենտների սրտի ախտահարումը պայմանավորված է կորոնավիրուսի ներթափանցմամբ եւ սրտի մկանների բջիջներում դրա բազմացմամբ, ինչը հանգեցնում է բջիջների մահվան եւ խախտում է կծկման գործառույթը: Այս մասին զգուշացնում են Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են JACC։ Basic to Translational Science ամսագրում։

Ինչպես պատմում է MedicalXpress-ը, հետազոտողները ցողունային բջիջներ են օգտագործել հյուսված ստեղծելու համար, որը մոդելավորում է մարդու սրտի հյուսվածքի կծկումը: Պարզվել է, որ վիրուսային վարակը ոչ միայն սպանում է սրտամկանների բջիջները, այլեւ ոչնչացնում է առանձին մկանային մանրաթելերը, որոնք պատասխանատու են սրտամկանի կծկման համար: Այս վնասվածքները տեղի են ունենում նույնիսկ բորբոքման բացակայության դեպքում:

Այլ վիրուսային ինֆեկցիաները նույնպես վնասում են սիրտը, սակայն դա անում են այնպիսի իմունային բջիջների չափազանց ակտիվացման հաշվին, ինչպիսիք են T եւ B բջիջները: Նոր կորոնավիրուսի դեպքում խաթարվում է մակրոֆագների, մոնոցիտների եւ դենդրիտային բջիջների ճիշտ գործառույթը:

Ըստ գիտնականների՝ նույնիսկ այն երիտասարդները, ովքեր ունեցել են COVID-19-ի թեթեւ ձեւ, ապագայում կարող են սրտի հետ կապված խնդիրներ ունենալ, ինչը կորոնավիրուսին հատկապես նենգ է դարձնում: Մարզիկները, որոնց հիվանդությունից հետո թույլատրել են վերադառնալ մարզումների, որոշ ժամանակ անց սպիեր են նկատել: Սակայն դեռ հայտնի չէ, արդյոք դա պայմանավորված է վարակի անմիջական ազդեցությա՞մբ, թե՞ համակարգային բորբոքմամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում