• Latest news

Գլխապտույտը եւ վերջույթների թմրումը կարող են վկայել դիաբետի մասին. Frontiers

23 մայիսի, 2024  16:11

Զեմելվեյսի (Հունգարիա) համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ շաքարային դիաբետի ախտորոշումից տարիներ առաջ մարդկանց մոտ կարող են առաջանալ նեւրոպաթիայի ախտանշաններ՝ վերջույթների նյարդային համակարգի մեկ կամ մի քանի նյարդերի ախտահարումներ։ Նեւրոպաթիան ուղեկցվում է հոգնածությամբ, գլխապտույտով, վերջույթների թմրածոթւյամբ եւ ոսկորների կոտրատվելու զգացողությամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Endocrinology ամսագրում։

Հետազոտությունում համեմատվել են 44 մարդու առողջական վիճակի տվյալները, որոնք ունեցել են դիաբետի առաջացման բարձր հավանականություն եւ 28 կամավորների տվյալները, որոնք որեւէ հիվանդության նախատրամադրվածություն չեն ունեցել։ Մասնակիցներին խնդրել են պատմել, թե նկատել են արդյոք մինչ այդ ինքնազգացողության փոփոխություններ։ Չափել են նաեւ կամավորների սրտխփոցի արագությունը, իսկ հետո ստուգել մի շարք թեստեր ցավի զգացողություններն ստուգելու համար։

Գիտնականները հայտնաբերել են, որ դիաբետի հակում ունեցող մարդկանց մոտ այսպես կոչված պարասիմպատիկ նեւրոպաթիայի առաջացման հավանականությունը 5,9-ով ավելի բարձր է եղել առողջ մարդկանց համեմատ։ Պարասիմպատիկ նեւրոպաթիան վերջույթային նյարդային համակարգի մեկ կամ մի քանի նյարդերի ախտահարումն է, որոնք կարգավորում են օրգանների եւ համակարգերի թուլացումը (օրինակ, ազդանշաններ են ուղարկում սրտխփոցի հաճախականության նվազման համար)։

Պարզվել է նաեւ, որ դիաբետի առաջացման բարձր հավանականությունը հարաբերակցվել է սրտի ավտոնոմ նեւրոպաթիայի հետ, պաթոլոգիա, որի դեպքում խախտվում է սրտի գործունեության եւ անոթների տոնուսի կարգավորումը վեգետատիվ նյարդային համակարգի նյարդային թելերի ախտահարման (դիսֆունկցիայի) հետեւանքով։

Գիտնականները նշել են, որ նյարդերի ախտահարման նշաններ (որոնք կարող են ի հայտ գալ մինչեւ դիաբետի կլինիկական ախտորոշումը)  կարող են լինել ճնշման անկումը, գլխապտույտը, թուլությունը, թմրածությունը, ճոճվելը եւ վերջույթների այրոցը, ինչպես նաեւ ոսկրերի կոտրատվելու զգացողությունն ու ջղակծկումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել