Գիտե՞ք արդյոք, որ երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ եւ նույնիսկ լինել տարբեր ռասայի ներկայացուցիչներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ երկվորյակների մասին:
Երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալՍա, իհարկե, հազվադեպ է հանդիպում, սակայն՝ հնարավոր է: Եթե կնոջ օրգանիզմում միաժամանակ առաջանում է ավելի քան մեկ ձվաբջիջ եւ, նա կարճ ժամկետում սեռական կապի մեջ է մտնում երկու տարբեր տղամարդկանց հետ, նա կարող է հղիանալ երկուսից: Հավանականությունը՝ 400 դեպքերից 1-ը:
Երկվորյակները կարող են տարբեր ռասաների ներկայացուցիչներ լինելԵթե ամուսինները տարբեր ռասայի ներկայացուցիչներ են, նրանք կարող են ծնել տարբեր մաշկի գույնով երկվորյակների: Մի երեխան կարող է ժառանգել հոր ռասան, մյուսը՝ մոր:
Երկվորյակները կարող են ունենալ տարբեր գեստացիոն տարիքՈրոշ դեպքերում տարբեր ձվանի երկվորյակները կարող են լույս աշխարհ գալ տարբեր օրերի: Եղել են նույնիսկ գրանցված դեպքեր, երբ երկվորյակները լույս աշխարհ են եկել գրեթե 3 ամիս տարբերությամբ:
Նույնիսկ իդենտիկ երկվորյակների մոտ մատնահետքը տարբեր էՊտղի մոտ պապիլյար նախշերը ձեւավորվում են հղիության առաջին եռամսյակում: Յուրաքանչյուր մատի վրա պատկերի եզակիությունը որոշվում է ոչ միայն գենետիկայով, այլ արտաքին գործոններով՝ պտղի դիրք, աճի արագություն, մոր սնունդը եւ այլն: Այդ պատճառով իդենտիկ երկվորյակների մոտ մատնահետքը տարբեր է:
Միաձվանի երկվորյակների երեխաներըԵթե միաձվանի երկվորյակ եղբայրները որոշեն միաձվանի երկվորյակ քույրերից երեխա ունենալ, նրանք կունենան երեխաներ, որոնք եւս կհամարվեն իդենտիկ երկվորյակներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում