Գիտնականները հաստատել են AstraZeneca-ի պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտը

18 մարտի, 2021  19:59

Նորվեգացի գիտնականների խումբը հաստատել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի մշակած պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտի հայտնվելու ռիսկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Verdens Gang-ը:

Մասնագետները ստուգել են մինչեւ 50 տարեկան երեք բժիշկների տվյալները, որոնք առաջացած թրոմբի պատճառով հոսպիտալացվել են Օսլոյի համալսարանին կից Ռիսկհոսպիտալետ հիվանդանոցում: Նրանցից մեկը, ինչպես պարզվել է, արդեն մահացել էր: Գիտնականները կարծում են, որ պացիենտների մոտ թրոմբ է առաջացել լիմֆոցիտների թվաքանակի նվազեցման դեպքում օրգանիզմի ուժեղ իմունային ռեակցիայի պատճառով:

«Մենք սահմանել են թրոմբոցիտներում հատուկ հակամարմիններ, որոնք ստեղծում են պատկերը, որը ծանոթ է մեզ բժշկության այլ ոլորտներից, սակայն պայմանավորված է դեղամիջոցներով»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Փոլ Անդրե Հոլմեն:

Նշենք, որ տվյալ պահին Նորվեգիայում AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվել է 120 000 մարդ, նրանց մեծ մասը չի բախվել կողմնակի էֆեկտների: Չնայած դրան՝ թագավորությունը ժամանակավոր դադարեցրել է պատվաստումները՝ հետեւելով մի քանի տասնյակ այլ եվրոպական երկրների օրինակին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում