Մի քանի խորհուրդ՝ գերքրտնարտադրությունից ազատվելու համար

13 օգոստոսի, 2014  23:45

Գերքրտնարտադրությունը կարող է լուրջ անհարմարությունների տեղիք տալ, հատկապես երբ խոսքը հիպերհիդրոզ անունը կրող վիճակի մասին է, որը բոլորովին էլ եղանակային պայմաններով չի պատճառաբանվում, հիշեցնում է FoxNews-ը:

Այդուհանդերձ, խանգարումն այնքան էլ հազվադեպ բնույթ չի կրում եւ բավականին հեշտ հաղթահարելի է: Ստորեւ գերքրտնարտադրությունից ազատմանը միտված մի քանի խորհուրդներ ենք ներկայացնում.

• Ալյումինիումի քլորիդի բաղադրությամբ հակապերսպիրանտներ կիրառեք

• Հատուկ դեղամիջոցների եւ քսուքներից օգտվեք

• Իոնոֆորեզի օգնությանը դիմեք. այս պրոցեդուրան մարմնի քրտնող՝ ջրի մեջ ընկղմված հատվածներին էլեկտրական ցածր հոսանքի հաղորդում է ենթադրում

• Բոտոքսի ներարկում ընդունեք՝ քրտնագեղձերը կաթվածահար անելու համար

• Առավել ծանր դեպքերում կարող եք վիրաբուժական միջամտության օգնությանը դիմել՝ քրտնագեղձերը հեռացնելու նպատակով:

Այդուհանդերձ, նախքան որոշում կայացնելը, գերադասելի է ձեր բժշկական պատմությանը ծանոթ մասնագետի խորհրդին դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում