Սպիտակուցային դիետան չի օգնում ավելի արագ ավելացնել մկանային զանգվածը. հետազոտություն

26 մարտի, 2021  17:40

Բարձր սպիտակուցային դիետան չի օգնում ավելի արագ ավելացնել մկանային զանգվածը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Physiology: Endocrinology and Metabolism ամսագրում:

Մկանային զանգվածի ավելացման 10 շաբաթ տեւած ծրագիրը, որին մասնակցել են 40-64 տարեկան 50 մեծահասակներ, որեւէ ապացույց չի գտել, որ շատ սպիտակուցներ ուտելը օգնում է մկանային զանգվածի ավելացմանը: Ուսումնասիրության ընթացքում բոլոր մասնակիցները շաբաթական երեք անգամ հետեւում ել ստանդարտ մարզումներին: Մասնակիցներից ոչ ոք ծանրամարտի որեւէ փորձ չի ունեցել:

Սպիտակուցի չափավոր քանակությամբ խումբն օրական օգտագործել է մոտ 1,2 գրամ, իսկ բարձր պարունակությամբ խումբը՝ գրեթե 1,6 գրամ:

10 շաբաթը լրանալուց հետո թիմը էական տարբերություն չի տեսել երկու խմբերի միջեւ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում