Գիտնականնեըը ծնողներին խորհուրդ չեն տալիս երեխաների հետ խաղալ

15 օգոստոսի, 2014  10:43

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան տարիներ անց լավ սովորի դպրոցում, հարկավոր է ինքնուրույն խաղալու հնարավորություն տալ նրանց, համոզված է բրիտանացի հանրահայտ գիտնական դոկտոր Դեվիդ Ուաթբրեդը: Առանց ծնողների մասնակցության խաղը շրջակա միջավայրին ինտերգրվելու համար անհրաժեշտ՝ կարեւորագույն վարպետություններ զարգացնելու հնարավորություն է ընձեռում փոքրիկին, ինչը հետագայում կարող է ակադեմիական առաջընթացի հիմքը դառնալ, հաղորդում է Daily Mail-ը:

Մինչ այդ, այդպիսի խաղերի այլընտրանքը ժամանակակից երեխաների մոտ գնալով առավել սուղ է դառնում, քանի որ, նախորդ սերունդների հետ համեմատությամբ, փոքրիկներն առավել համակարգված կյանք են վարում: Ծնողները, բարոյական ճնշմամբ դրդված, առավել հաճախ են նրանց հետ խաղում՝ շրջակա միջավայրի ճանաչման գործընթացը դյուրացնելու համար:

Հայրիկների ու մայրիկների 63 տոկոսին թվում է, թե մանկական խաղերի մասնակությունը կարող է ավելի արագ նոր հմտությունների մշակման հանգեցնել, իսկ 66 տոկոսը ծանր ապրումների մեջ են այն մտքից, թե երբեմն չեն կարողանում երեխաների խաղին մասնակցել: Սակայն Քեմբրիջի համալսարանի դասախոսական անձնակազմի անդամ դոկտոր Ուայթբրեդը համոզմունք ունի, որ երեխաներին ինքնուրույն խաղից զրկելով՝ ավելի շատ վնաս ենք պատճառում նրանց:

«Վերջին տասնամյակների ընթացքում դա մեծ խնդիր է դարձել. երեխաները գնալով ավելի քիչ են ինքնուրույն կամ հասակակիցների հետ բացառապես մանկական խաղեր վարում, որտեղ կարող են իրենց լիդերային որակները հղկել: Ես բազմաթիվ ապացույցներն ունեմ այն հանգամանքի, որ ժամանակակից երեխաներն առավել համակարգված կյանք են վարում, ինչը կարող է նորմալ զարգացման արգելակման հետ կապված խնդիրների առաջացման հանգեցնել: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ ծնողներն ընդհանրապես չպետք է երեխայի հետ խաղան. պարզապես նրանց պետք է առավել հաճախ ինքնուրույն խաղի հնարավորություն ընձեռել», - ամփոփել է դոկտոր Ուայթբրեդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում