• Latest news

Բերանի խոռոչի հիգիենան կարող է օգնել նվազեցնել COVID-19-ից մահանալու հավանականությունը․ հետազոտություն

21 ապրիլի, 2021  23:28

Բերանի խոռոչի հիգիենան օգնում է նվազեցնել COVID-19 կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը, ինչպես պարզել է Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի եւ ԱՄՆ-ի հետազոտողների միջազգային խումբը:

EurekAlert!-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, թե ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ կորոնավիրուսը սկզբում ախտահարում է թոքերի արյունատար անոթները եւ միայն հետո անցնում շնչառական ուղիներին: Ընդ որում՝ թքի մեջ SARS-CoV-2-ի բարձր կոնցենտրացիան եւ պարոդոնտիտը (պարոդոնտի բորբոքում) կապված են վարակից մահվան բարձր ռիսկի հետ: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս խստագույնս պահպանել բերանի խոռոչի հիգիենան՝ լնդերի հիվանդությունների եւ ատամների փառի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար:

Լնդերի հիվանդությունը նպաստում է հարուցիչների ներթափանցմանը արյան մեջ: Լնդերի արյունատար անոթներից տեղափոխվելով՝ վիրուսը անցնում է պարանոցի եւ կրծքի երակների միջով՝ հասնելով սրտին, այնուհետեւ մտնում է թոքային զարկերակների եւ մանր անոթների մեջ:

Գիտնականների խոսքով՝ արդյունավետ կարող են լինել այնպիսի միջոցները, ինչպիսիք են ատամները, ատամնափառներից ազատվելու համար ատամների արանքները մաքրելը եւ բերանը ողողելու համար հատուկ հեղուկների կամ նույնիսկ աղաջրի օգտագործումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll