Նուբար Աֆեյանի ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն աշխարհում լավագույնն է ճանաչվել

6 մայիսի, 2021  12:00

Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն աշխարհում լավագույնն է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես-2021-ի մասնագետների կողմից: Այդ դեղամիջոցը շրջանցել է «Սպուտնիկ V»-ին, ինչպես նաեւ Pfizer/BioNTech-ի եւ AstraZeneca-ի պատվաստանյութերին: Չի հստակեցվում՝ ինչ սկզբունքով է տեղի ունեցել ընտրությունը:

Ինչպես հայտնում է «ՌԲԿ»-ը, «COVID-ի դեմ լավագույն պատվաստանյութը» շորթ-լիստում ներառվել են նաեւ ռուսական «Սպուտնիկ V»-ն, ամերիկյան Janssen-ը եւ Novavax-ը, կանադական Medicago-ն, բրիտանաշվեդական AstraZeneca-ն, Pfizer/BioNTech-ը, հնդկական Bharat Biotech-ը եւ կենդանիների համար Zoetis-ը:

Pfizer-ի եւ BioNTech-ի դեղամիջոցը բավական բարձր գնահատական է ստացել:

Փոձագետները Moderna-ն ընտրել են նաեւ «ԼԱվագույն նոր տեխնոլոգիա/պատվաստանյութի հարթակ» կատեգորիայում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում