Գիտնականներն ուղեղի համար իմպլանտ են մշակում, որի օգնությամբ կույրերը կկարողանան վերադարձնել տեսողությունը

2 հունիսի, 2021  11:22

Ռուս գիտնականներն ուղեղի համար իմպլանտ են մշակում, որի օգնությամբ կույրերը կկարողանան վերադարձնել տեսողությունը:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, սարքը կազմված կլինի երկու մասից՝ ներքին իմպլանտ եւ արտաքին տեսախցիկ միկրոհամակարգչով:

Պրոցեսորի օգնությամբ տեսախցիկի միջոցով նկարահանված տեսապատկերները կվերածվեն ազդանշանի եւ կփոխանցվեն ուղեղին: Մասնագետներն ակնկալում են, որ այս մշակումը կօգնի ամբողջությամբ տեսողությունը կորցրած մարդկանց:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում