Պե՞տք է արդյոք ամեն օր 3 լիտր ջուր խմել

14 հունիսի, 2021  19:10

Պե՞տք է արդյոք ամեն օր 3 լիտր ջուր խմել: Այս մասին իր կարծիքնէ հայտնել գաստրոէնտերոլոգ Աննա Դենիսովան (Ռուսաստան):

«Բժշկական խորհրդատվությունը օրական մեկուկես-երկու լիտր ջուրն է: Եթե ակտիվորեն զբաղվում եք սպորտով, կարելի է եւ երկուսուկես, եւ երեք լիտր ջուր խմել: Ավելի մեծ ծավալը հակացուցված է սրտանոթային համակարգի պաթոլոգիաներով, օրինակ`սրտի անբավարարությամբ, ինչպես նաեւ ոտքերին այտուցների առաջացման հակում ունեցող պացիենտներին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մասնագետը:

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ տարիքով պացիենտների մոտ մեծ քանակությամբ ջրի օգտագործումից կարող են ամբողջ մարմնի այտուցներ առաջանալ: Բացի այդ, օրական 2 լիտրից ավելի ծավալով ջուրը կվնասի երիկամների պաթոլոգիաներ ունեցող մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում