Կորոնավիրուսի ժամանակ երեխաների մոտ կարող է փտախտային ապենդիցիտ առաջանալ

15 հունիսի, 2021  11:15

Կորոնավիրուսի ժամանակ երեխաների մոտ կարող է փտախտային ապենդիցիտ առաջանալ: Այս մասին հայտնել են Սեչենովի համալսարանից, Անոխինի անվան ֆիզոլոգիայի եւ ռադիոլոգիայի բժշկական հետազոտական ազգային կենտրոնից ռուս գիտնականները:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, կորոնավիրուսի ժամանակ ապենդիցիտը կարող է նպաստել իմունային համակարգի ակտիվացմանը, ինչպես նաեւ հիվանդությունից հետո անոթների վիճակի վատթարացմանը:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 2-18 տարեկան մի քանի տասնյակ երեխաների:

Նրան բաժանել են երկու խմբի: Երկու խմբում էլ մասնագետները հայտնաբերել են սուր փտախտային ապենդիցիտ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում