Արդյունավե՞տ է արդյոք «Սպուտնիկ V»-ը կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ

29 հունիսի, 2021  17:17

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ  հասնում է մոտ 90 տոկոսի:

Այս մասին հայտարարել է Գամալեի անվան կենտրոնի՝ գիտական աշխատանքների մասով տնօրենի տեղակալ Դենիս Լոգունովը , հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս այսպես կոչված հնդկական շտամն է պատասխանատու Ռուսաստանում վարակման դեպքերի 90 տոկոսի համար:

Ավելին, մասնագետների խոսքով, նույնիսկ դրա թեթեւ ձեւը կարող է վտանգ ներկայացնել:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում