Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար եւ ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել. Անահիտ Ավանեսյան

26 հուլիսի, 2021  17:14

Հայ մասնագետները նոր գործիքակազմ են մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ շուտով Հայաստանում վիճակահանությամբ պատվաստվողները կստանան թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր:

«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր: Հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար իհարկե պետք է խրախուսական այսպիսի միջոցառումներ լինեն: Հունաստանից եմ վերադարձել, որտեղ երիտասարդներին որոշակի փոքր դրամական փոխհատուցում են տալիս նոր ուսումնական տարվա սկզբին: Տարբեր երկրներ տարբեր գործիքներ են կիրառվում», - ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում