Ներկրվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը

3 օգոստոսի, 2021  13:16

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ:

Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

«ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում