Կորոնավիրուսը կարող է մահացու վտանգավոր լինել դեռահասների համար. գիտնականներ

3 օգոստոսի, 2021  17:35

Կորոնավիրուսը կարող է մահացու վտանգավոր լինել դեռահասների համար. չպատվաստված երեխաները 21 անգամ ավելի հաճախ են տառապում սրտի բորբոքումից կորոնավիրուսով վարակման դեպքում, քան պատվաստման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում են Case Western Reserve University-ի (ԱՄՆ) գիտնականները։

Ինչպես գրում է The Daily Mail պարբերականը, հունիսին մասնագետները նախազգուշացրել էին, որ որոշ երիտասարդների մոտ Pfizer կամ Moderna պատվաստանյութերն ստանալուց հետո ի հայտ են եկել կողմնակի էֆեկտներ սրտի բորբոքման տեսքով։ Այդ պատճառով երիտասարդությունն սկսել է հետաձգել պատվաստումը։ Սակայն բժիշկները նշել են, որ կորոնավիրուսային վարակի երկար ընթացքի դեպքում դեռահասները նույնպես բախվում են սիրտ-անոթային համակարգի խնդիրների հետ։

Գիտնականներն ուսումնասիրել են COVID-19-ով պացիենտների եւ 12-17 տարեկանում պատվաստում ստացածների տվյալները եւ պարզել, որ սրտի բորբոքումը, որը հայտնի է նաեւ որպես միոկարդիտ, վիրուսով վարակվելուց հետո 6 անգամ ավելի հաճախ է հանդիպել տղաների եւ 21 անգամ ավելի հաճախ աղջիկների մոտ, քան նրանց պատվաստված հասակակիցների դեպքում։ Բժիշկ Մենդել Սինգերի խոսքով՝ այդ պայմաններում պատվաստումն ավելի անվտանգ տարբերակ է համարվում։

Սրտի բորբոքումը չի կարող ինչպես պետք է արյուն մղել, այդ վիճակը առաջ է բերում սրտային անբավարարություն եւ որոշ դեպքերում՝ հանկարծակի մահ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում