Ի՞նչ անել, եթե մազերը տուժել են արեւից

7 օգոստոսի, 2021  15:42

Ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր են ոչ միայն մաշկի, այլ նաեւ մազերի համար, այդ պատճառով դրանք պետք է պաշտպանել արեւից:

Ի՞նչ անել, եթե մազերն արդեն տուժել են արեւից. խորհուրդներ Healthline պորտալից.  

Փորձեք ամեն օր չլվանալ մազերը շամպույնով, հատկապես եթե դրանք ունեն ագրեսիվ; բաղադրություն, դրանք կարող են էլ ավելի չորացնել մազերը; Ամեն լվանալուց հետո մազերին խոնավեցնող կոնդիցիոներ քսեք; Խուսափեք ֆենից, արդուկից; Խուսափեք մազերի վրա ցանկացած քիմիական ազդեցությունից, օրինակ՝ քլորից:

Հիշեցնենք, որ ճիշտ սննդակարգը, որը հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով, նպաստում է մազերի ամրպանդմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում