Ինչ ախտանիշների դեպքում կարելի է երեխաների մոտ ուղեղի քաղցկեղ կասկածել

10 սեպտեմբերի, 2021  09:40

Առանց պատճառի փսխումը կարող է երեխաների մոտ ուղեղի քաղցկեղի մասին վկայող ախտանիշ լինել: Այս մասին նախազգուշացնում է ուռուցքաբան Օլգա Ժելուդկովան (Ռուսաստան):

«Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ «երեխայի վարքագծում եւ ինքնազգացողության մեջ նույնիսկ նվազագույն շեղումները կարող են վկայել ուղեղի քաղցկեղի մասին»:

Մասնագետը նաեւ թվարկել է մի շարք ախտանիշներ, որոնք պետք է դրդեն ծնողներին շտապ դիմել բժշկի եւ զննել երեխային.

կրկնվող անհիմն փսխում, հավասարակշռության խախտում, հաճախակի ընկնել, քայլվածքի փոփոխություն, տեսողության վատթարացում, շեղաչքության զարգացում, մեջքի կամ գլխի ցավեր:

Մասնագետի խոսքով, եթե երեխայի մոտ առկա են թվարկված ախտանշանները, անհրաժեշտ է անցնել ՄՌՏ` հասկանալու համար, թե արդյո՞ք նա խնդիրներ ունի: Սակայն «պրոֆիլակտիկ» ՄՌՏ անել խորհուրդ չի տրվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում