Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան

22 հոկտեմբերի, 2021  15:27

620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:

Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։

Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար», - գրել  է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում