Նոր սարքը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը թե՛ առարկաների մակերեսին, թե՛ մարդու բջիջների ներսում

27 հոկտեմբերի, 2021  13:47

Գիտնականները ստեղծել են նոր սարք, որը կարող է վերացնել կորոնավիրուսը թե՛ առարկաների մակերեսին, թե՛ մարդու բջիջների ներսում։ Այս մասին տեղեկացնում է Scientific Reports ամսագիրը։

Ամերիկացի հետազոտողների ստեղծած լուսատու սարքը որոշակի երկարության ալիքներ է արձակում։ Այն առաջադրված խտության կապույտ գույնի ալիքներ է արձակում մարդկանց համար անվտանգ դիապազոնում։

Գիտնականների խոսքով՝  տեսանելի կապույտ լույսի անվտանգ չափաբաժինները պետք է դիտարկել որպես SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ թերապեւտիկ միջոցների մշակման ռազմավարական պորտֆել՝ մեղմելու համար COVID-19 կորոնավիրուսային վարակի հետեւանքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում