• Latest news

Կիսելը կարող է իդեալական մթերք լինել գաստրիտի դեպքում

8 նոյեմբերի, 2021  23:28

Կիսելը հիանալի է որպես միջանկյալ սնունդ գաստրիտ եւ ստամոքսի խոց ունեցող մարդկանց համար: Նման կարծիք է հայտնել սննդաբան Տատյանա Իվաննիկովան (Ռուսաստան)։

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, կիսելը, մասնագետի խոսքով, նաեւ շատ սննդարար եւ բարձր կալորիականությամբ մթերք է, որը դրական է ազդում աղիքային միկրոֆլորայի վրա, քանի որ նվազեցնում է պաթոգեն ֆլորայի ծավալը եւ արագացնում է օգտակար բակտերիաների աճը։

Մասնագետը խորհուրդ է տվել որպես միջանկյալ սնունդ կիսել խմել։

«Կիսելի մեջ պարունակվող օսլան օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի, սրտի եւ անոթների հիվանդությունների վտանգը: Այս ըմպելիքը դանդաղեցնում է ճարպերի կլանումը, ուստի ավելի քիչ քանակի խոլեստերին է մտնում արյան մեջ»,- ասել է Իվաննիկովան։

Սակայն սննդաբանն ընդգծել է, որ որոշ մարդկանց համար կիսել օգտագործելն անցանկալի է։ Քանի որ այս ըմպելիքը հարուստ է ածխաջրերով, շաքարախտով հիվանդները պետք է զգուշությամբ օգտագործեն այն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll