Ղազախստանի առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ (վիդեո)

19 նոյեմբերի, 2021  15:25

Ղազախստանի առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ` Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, նորագույն սարքավորումներով հագեցվածությանը, մատուցվող բուժօգնության ծավալին և նախանշված նոր ծրագրերին:

Նախարարներին ներկայացվել է, որ կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք և բաժին, ծննդատուն, պոլիկլինիկա, միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Իր բոլոր հնարավորություններով «Էրեբունին» առաջատար է և մի շարք ծառայություններ միակն են տարածաշրջանում:

Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում «Էրեբունի»-ում խոշորագույն ծրագրեր են իրականացվում: Մասնավորապես, 2019 թվականից մեկնարկած սուր իշեմիկ ինսուլտի ծրագիրով շուրջ 1000 հիվանդ բուժօգնություն է ստացել պետական պատվերի շրջանակում՝ գրանցելով հանրապետությունում լավագույն արդյունքը:

Նույն թվականի ապրիլից մեկնարկած սանավիացիայի ծրագրով հանրապետության հեռավոր հատվածներից «էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ավելի քան 300 ծանր հիվանդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում