Հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք. Նրանցից 5-ը հղիներ են. Մեկը ծննդալուծվել է. ԱՆ

9 դեկտեմբերի, 2021  11:08

Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում ներկա պահին հայտնաբերվել է Գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, որից 7-ը ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է, 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է բավարար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում