• Latest news

Ո՞ր հնդկաձավարն է ավելի օգտակար առողջության համար

27 հունվարի, 2022  09:47

Կանաչ հնդկաձավարն ավելի օգտակար հատկություններ ունի, քան «սովորականը», ինչպես հաստատում է սննդաբան Յուլյա Պոլովինսկայան (Ռուսաստան):

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ջերմային մշակման բացակայությունը կանաչ հնդկաձավարն ավելի օգտակար է դարձնում, քանի որ այդ գործընթացի ժամանակ հացահատիկը կորցնում է վիտամինները։

Մասնագետի խոսքով՝ կանաչ հնդկաձավարը հարուստ է բջջանյութով, որը բարելավում է մարսողության գործընթացը եւ հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից։ Բացի այդ, կանաչ հնդկաձավարը պարունակում է հակաօքսիդանտներ, վիտամիններ եւ հանքանյութեր, որոնք դրականորեն են ազդում իմունային համակարգի եւ ընդհանրապես օրգանիզմի վրա, ինչպես նաեւ դանդաղեցնում են ծերացման գործընթացը:

Ինչպես նշել է սննդաբանը, կանաչ հնդկաձավարը նաեւ նորմալացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։

«Հիանալի մթերք նիհարելու համար, հագեցնում է, բարելավում է նյութափոխանակությունը։ Զգուշությամբ պետք է օգտագործեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ այն մեծացնում է աղիներում գազերի առաջացումը»,- ասել է մասնագետը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել