Ո՞ր մթերքներն են արագացնում ուղեղի ծերացումը

1 փետրվարի, 2022  19:37

Մի շարք մթերքներ կարող են արագացնել ուղեղի ծերացումը։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Սերենա Պունը։

Ինչպես գրում է Eat This, Not That!-ը, մասնագետը նշել է ուղեղի համար ամենավնասակար 3 մթերք, որոնք օրգանիզմում բորբոքում են առաջացնում։

«Այս գործընթացի հիմնական մեղավորներից որոշները, օրինակ՝ ավելացված շաքարավազը, վերամշակված միսը եւ ռաֆինացված ածխաջրերը, լայնորեն տարածված են ստանդարտ սննդակարգում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝  մեծ քանակությամբ շաքարավազի կիրառումը «սպանում է» հիշողությունը եւ մեծացնում դեմենցիայի վտանգը։ Այժմ շաքարավազ կարելի է գտնել գրեթե ամենուր՝ սկսած խմիչքներից եւ աղանդերից մինչեւ աղցանների սոուսներ։

«Ընտրեք առանց շաքարի տարբերակները կամ փորձեք տանը պատրաստել՝ շաքարի ընդունումը վերահսկելու համար»,- ասել է սննդաբանը։

Երկրորդ բաղադրիչը, որից պետք է հրաժարվել, սննդաբանը նշել է ռաֆինացված ածխաջրերը։ Դրանք պարունակում են սպիտակ հացի, խմորեղենի, չոր նախաճաշի մեջ։ 

«Փոխարենը, ընտրեք ամբողջահատիկ եւ այլ բարդ ածխաջրեր, ինչպիսիք են հատիկաընդեղենը եւ բանջարեղենը»,- ասել է Պունը։ 

Մասնագետը նաեւ հորդորել է հրաժարվել կիսաֆաբրիկատներից եւ վերամշակված մսից, քանի որ դրանք նույնպես հանգեցնում են տկարամտության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում