Որովայնի հաճախակի փքվածությունը ձվարանների քաղցկեղի հնարավոր ախտանիշներից մեկն է, որը շատ տարածված ու վտանգավոր օնկոլոգիական հիվանդություն է։ Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ ձվարանների քաղցկեղով տառապող կանանց մոտ կարող է որովայնի հաճախակի փքվածություն նկատվել, որին նրանք կարող են բախվել ամսական 12 կամ ավելի անգամ։
Մասնագետների խոսքով՝ քաղցկեղի դեպքում փքվածություն է առաջանում որովայնի խոռոչի ներսում հեղուկի՝ ասցիտների կուտակման պատճառով։
Այլ ախտանիշներից են՝
ախորժակի բացակայություն;
ուտելուց հետո արագ հագեցվածություն;
ստամոքսի խանգարում;
փորկապություն;
մեջքի ցավ;
հոգնածություն;
շատ ուժեղ կամ ավելի հաճախ միզելու ցանկություն:
Այս ախտանշանները կարող են վկայել մի շարք այլ հիվանդությունների մասին, ուստի խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ պարզելու դրանց իրական պատճառը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում