Ինչպե՞ս ճիշտ ըմպել սուրճը

26 մարտի, 2022  15:47

Սուրճ ըմպել սնունդ ընդունելիս կարելի է, հատկապես երբ խոսքը բնական ըմպելիքի մասին է, որը հավելումներ չի պարունակում: Նման կարծիք է հայտնել սննդաբան Անտոնինա Սավոլյուկը (Ռուսաստան):

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», սուրճի պարունակության մեջ առկա կենսաբանական ակտիվ նյութերը, հակաօքսիդանտները եւ կատեխինները հեշտությամբ միանում են սպիտակուցներին եւ կալցիումին:

«Եթե սուրճ եք ըմպում կենդանական սպիտակուցով հարուստ յուղալի սնունդով, ըմպելիքին կաթ կամ սերուցք եք ավելացնում, ապա ողջ օգտակարությունն անհետանում է»,- ասել է մասնագետը:

Բացի այդ, տանինը դժվար է մարսվում սպիտակուցների հետ:

Սննդաբանը խորհուրդ է տալիս սուրճն ըմպել նախաճաշի ժամանակ կամ սնունդի ընդունումների միջեւ ընկած ժամանակահատվածում: Քանի որ սուրճը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման, մասնագետը խորհուրդ է տալիս ամեն անգամ սուրճից վրայից մեկ բաժակ ջուր խմել:

«Սուրճը նաեւ միզամուղ ազդեցություն է ունենում, դուրս է բերում ջուրը արյունատար համակարգից: Այդ իսկ պատճառով մեկ բաժակ սուրճից հետո ջուրը սովորություն է, որը օգտակար կլինի բոլորի համար»,- ասել է մասնագետը:

Վերջինս կոչ է արել չմոռանալ անհատական հակացուցումների մասին: Օրինակ, սուրճը խորհուրդ չի տրվում կիրառել օստեոպոռոզի առաջացման վտանգի ժամանակ: Խորհուրդ չի տրվում սուրճ օգտագործել նաեւ գաստրիտ և խոցային հիվանդություն ունեցողներին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում