Մարդիկ անընդհատ փնտրում են այնպիսի մթերքներ, որոնք ոչ միայն համեղ կլինեն, այլեւ կբարձրացնեն օրգանիզմի՝ տարբեր հիվանդություններին դիմակայելու կարողությունը։
Al Jazeera-ն անվանել է կանանց առողջության համար անհրաժեշտ հիմնական 6 մթերքները։
Յուղոտ ձուկը, հատկապես՝ սկումբրիան, ծովատառեխը եւ վայրի սաղմոնը, էներգիայի կարեւոր աղբյուր են օմեգա-3 ճարպաթթուների եւ վիտամին D-ի բարձր պարունակության շնորհիվ: Հենց այս սննդանյութերն են օգնում նիհարելուն: Ընկույզն օգնում է բարելավել քնի ռեժիմը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ելակը համեղ եւ ցածր կալորիականությամբ հատապտուղ է, որը կարեւոր սննդանյութերի, այդ թվում՝ տարբեր վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է: Ընդեղենը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխում է շաքարախտը եւ նվազեցնում նախադաշտանային համախտանիշի ախտանիշները: Վարսակն օգնում է վերահսկել քաշը,նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը: Ցածր յուղայնությամբ կաթն օգնում է ամրացնել ոսկորները, պայքարում է «վատ» ճարպերի դեմ, օգնում է պահպանել նորմալ քաշը եւ նվազեցնում քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում