Ինչպես դառնալ ավելի բարեկազմ եւ բարելավել ինքնազգացողությունը. խորհուրդներ փորձագետներից

7 մայիսի, 2022  10:42

Վիսցերալ ճարպն առողջության քողարկված խնդիրներից է, որի մասին շատերը չգիտեն: Մենք բոլորս գիտենք, որ ավելորդ քաշը վնասակար է առոջղության համար, սակայն վիսցերալ ճարպը հատկապես վտանգավոր է, քանի որ գտնվում է որովայնի խորքերում եւ պարուրում է կենսական կարեւորության օրգանները, գրում է Eat This, Not That! կայքը:

Սննդաբան Լիզա Ռիչարդսի խոսքով՝ վիսցերալ ճարպի ձեւավորմանը նպաստում է ֆիզիկական մարզումների բազակայությունը եւ բարձրկալորիական սննդակարգը:

«Ժամանակի հետ կյանքի նման կենսակերպը հանգեցնում է քաշի ավելացմանը՝ ենթամաշկային ճարպի հաշվին: Տարիքի հետ հորմոններն ու գենետիկան սկսում են ավելի ու ավելի մեծ դեր խաղալ վիսցելար ճարպի ձեւավորման հարցում: Այդ սիկ պատճառով շատ կարեւոր է թույլ չտալ դրա ի հայտ գալը կյանքի վաղ փուլերում»,- ընդգծել է փորձագետը:

Բժիշկ Մահմուդ Կարի խոսքով՝ վիսցելար ճարպից ձերբազատվելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին:  

«Հետազոտությունները ցույց են տվել, որ ռաֆինացված ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը կարող է արդյունավետ լինել վիսցերալ ճարպի նվազման հարցում: Իրականում նման սննդակարգը կարգավորում է շաքարի եւ ինսուլինի մակարդակն արյան մեջ: Դրա շնորհիվ օրգանիզմը կարող է ավելի լավ կենտրոնանալ նյութափոխանակության գործընթացների վրա, որոնցից մեկը ճարպի այրումն է էներգիա ստանալու նպատակով»,- բացատրել է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում