Ի՞նչ անել, եթե երեխայի քթի մեջ օտար մարմին է մտել

23 մայիսի, 2022  17:38

Մանկաբույժ Դմիտրի Մոլոդոյը MedikForum-ին պատմել է, թե ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել, եթե երեխայի քթի մեջ օտար մարմին է մտել:

Նա նշել է, որ իր պրակտիկայում նման դեպքեր հաճախ են լինում, ամենից հաճախ՝ 2-ից 5 տարեկան երեխաների շրջանում եւ սովորաբար խաղալու ընթացքում:Լավ է, եթե երեխան արդեն խոսել գիտի եւ ինքն է պատմել ծնողներին, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց երբեմն օտար առարկաները մեծ անհանգստություն չեն պատճառում երեխային եւ երկար ժամանակ մնում են քթի մեջ:«Քթի մեջ գտնվող առարկան ինչ-որ ժամանակ կարող ընդգծված անհարմարություն չառաջացնել, հատկապես, եթե այն հարթ եզրերով է։ Այդպիսի դեպքում լորձաթաղանթի տրավմատիզացում է տեղի ունենում»,- պարզաբանել է մասնագետը։

Ախտանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.չկա քթային շնչառություն մի կողմից,երեխան բողոքում է քթի ցավից,ուժեղ ջրային արտադրություն քթանցքից:

Որքան երկար է առարկան գտնվում քթի խոռոչում, այնքան ավելի մեծ է վարակվելու, լորձաթաղանթի վնասման եւ այտուցների հավանականությունը:

«Որոշ առարկաներ, գտնվելով ռնգային խոռոչում, կարող են աստիճանաբար ուռել (չորացրած լոբի)՝ ամբողջությամբ փակելով քթանցքը»։

Նման դեպքերում որակավորբած օգնություն կարելի է ստանալ՝ լարինգոգոտորինոլոգի դիմելով, ընդգծել է մանկաբույժը։

Ինչպե՞ս ինքնուրույն օգնել երեխային, եթե բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չկա: Խնդրեք երեխային փակել բերանը եւ առողջ քթանցքը, հետո թող կտրուկ արտաշնչի։Եթե ​​օտար մարմինը դեռ շատ խրված չէ, ամենայն հավանականությամբ, օդի սուր հոսքը դուրս կմղի այն:Բժիշկը խորհուրդ չի տալիս տնային պայմաններում պինցետ օգտագործել։ Դա որոշակի հմտություններ է պահանջում:Ինչ չի կարելի կտրականապես անել՝ ջրով ողողել տուժած քթանցքը (հատկապես՝ ճնշման տակ), թափահարելով փորձել դուրս բերել օտար մարմինը երեխայի թից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում