Մի քանի կարեւոր փաստ տուբերկուլյոզի մասին

7 հունիսի, 2022  13:40

CNN-ը մի քանի կարեւոր փաստ է ներկայացրել տուբերկուլյոզի մասին՝ վարակ, որն առաջանում է Mycobacterium tuberculosis կոչվող բակտերիայից, որը սովորաբար վնասում է թոքերը: Տուբերկուլյոզը կարող է ախտահարել նաեւ մարմնի այլ մասեր, այդ թվում՝ երիկամները, ողնաշարը եւ ուղեղը:

Տուբերկուլյոզի երկու տեսակ կա՝ լատենտ տուբերկուլյոզային վարակ (ոչ վարակիչ) եւ տուբերկուլյոզի հիվանդություն (վարակիչ):

Գաղտնի տուբերկուլյոզի վարակի նշաններն են.· Գաղտնի տուբերկուլյոզով վարակված անձը որեւէ ախտանիշ չի ցուցաբերում եւ կարող է իրեն հիվանդ չզգալ:. Մաշկի կամ արյան անալիզը ցույց կտա՝ արդյոք մարդը վարակված է այդ բակտերիայով:· Տուբերկուլյոզի բակտերիաների փոխանցումը վարակված անձից այլ մարդկանց հնարավոր չէ:

. Գաղտնի տուբերկուլյոզով վարակված մարդկանց մոտ այդ հիվանդությունը երբեք չի զարգանա, քանի որ բակտերիան քնած վիճակում է: Այլ դեպքերում, հատկապես՝ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ, բակտերիան կարող է ակտիվանալ եւ հիվանդություն առաջացնել:

· Վարակված անձի մոտ ակտիվ տուբերկուլյոզի զարգացումը կանխելու համար բուժում է անհրաժեշտ, սակայն որոշ դեպքերում կանխարգելիչ բուժումը հնարավոր չէ:

· Առանց բուժման գաղտնի տուբերկուլյոզով վարակված մարդկանց մոտ 5-10 տոկոսի մոտ հիվանդություն կզարգանա:

Տուբերկուլյոզային հիվանդություն.· Թոքային տուբերկուլյոզի ախտանիշների թվում են արյունոտ հազը եւ կրծքավանդակի ցավը:· Այլ ախտանիշներ են քաշի կորուստը, գիշերային քրտնարտադրությունը, ջերմությունը, դողը եւ հոգնածությունը:· Տուբերկուլյոզի բակտերիաները կարող են վարակված անձից փոխանցվել այլ մարդկանց:· Մաշկի կամ արյան անալիզը ցույց կտա՝ արդյոք մարդը վարակված է այդ բակտերիայով:· Բուժումը սովորաբար վեց ամիս ընդունվով դեղերի համակցություն է ներառում:· Թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ով կամ շաքարախտով հիվանդները, ավելի հաճախ են հիվանդանում տուբերկուլյոզով:· Տուբերկուլյոզը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:

Տուբերկուլյոզը տարածվում է օդով, երբ ակտիվ տուբերկուլյոզով վարակված անձը հազում, փռշտում, խոսում կամ երգում է: Միկրոբները կարող են օդում մնալ մի քանի ժամ։Տուբերկուլյոզի մանրէները չեն տարածվում սննդի փոխանակման, ձեռքսեղմման եւ զուգարանի նստատեղերի միջոցով: 2020 թ. աշխարհում մոտ 10 միլիոն մարդ է հիվանդացել տուբերկուլյոզով, իսկ 1.5 միլիոնը մահացել է (այդ թվում՝ մոտ 214.000 ՄԻԱՎ-ով վարակված մարդ): Մոտ երկու միլիարդ մարդ, այսինքն՝ աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը, վարակված է գաղտնի տուբերկուլյոզով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում