«Միսս Բրազիլիա-2018» մրցույթի 27-ամյա հաղթողը մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո

22 հունիսի, 2022  15:21

«Միսս Բրազիլիա-2018» մրցույթի հաղթող Գլեյսի Կորեան երկուշաբթի մահացել է։ Նա  27 տարեկան էր, մինչ այդ երկու ամիս գտնվել է կոմայի մեջ Մակաեի մասնավոր հիվանդանոցում, տեղեկացրել է g1 պորտալը։

Երիտասարդ կինը բարդություններ էր ունեցել տոնզիլիէկտոմիայից հետո, դա այն վիրահատությունն է, երբ հեռացվում են նշագեղձերը։

Գլեյսիի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։ Նրա մարմինն ուղարկվել է Մակաեի Իրավաբանական բժշկական ինստիտուտ՝ փորձաքննության։

Քահանա Յակ Աբրեուն, որը Գլեյսիի ընտանիքի հետ է նրա հոսպիտալացման սկզբից, սոցցանցում տեղեկացրել է, որ աղջկա ազգականների կարծիքով՝ վիրահատության ժամանակ բժշկական սխալ է թույլ տրվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում