• Latest news

Ի՞նչ դեր է խաղում արյան խումբը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հարցում

24 հունիսի, 2022  18:34

Առողջապահության մարմինները, որոնք կանգնել են քաղցկեղի բուժման լուրջ խնդիրների առջեւ, մշտապես կոչ են անում բնակչությանը խուսափել ռիսկի գործոններից։ Սակայն ռիսկի բոլոր գործոնները չէ, որ կարելի է կանխել։ Վաղ հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են կապ արյան որոշակի խմբի եւ ենթաստամոքսային գեղձի առաջացման ռիսկի միջեւ, գրել է Express-ը։

Քաղցկեղն առաջանում է այն ժամանակ, երբ չարորակ բջիջները ձեռք են բերում բազմանալու հատկություն, ինչը հանգեցնում է ուռուցքների աճի։ Եթե դրանց աճը չկանգնեցվի, դրանք կշարունակեն ներխուժել այլ հյուսվածքներ, ուստի վաղ բուժումը սովորաբար լավ արդյունք է տալիս։ Քաղցկեղի առաջացումը կարող է կապված լինել մի քանի գործոնների հետ, բայց ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը առաջին անբարենպաստ գործոններն են։ Արյան որոշակի խմբի առկայությունը նույնպես, ըստ որոշ հետազոտությունների, կարող է 72 տոկոսով մեծացնել հիվանդության հավանականությունը։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն առաջանում է այն ժամանակ, երբ չարորակ բջիջները սկսում են աճել ենթաստամոքսային գեղձի ներսում։ Դա այն օրգանն է, որը պատասխանատու է մարսողական հեղուկների արտադրման համար։

Դեպքերի ոչ մեծ մասում քաղցկեղն ախտահարում է ենթաստամոքսային գեղձի այն մասը, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Առաջին հետազոտություններից մեկում, որը հրապարակվել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի ամսագրում, գիտնականները հայտնաբերել են, որ ավելի հավանական է, որ A, B կամ AB խմբի արյուն ունեցող մարդիկ հիվանդանան այդ հիվանդությամբ, քան O խմբի։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արյան 0 խումբ ունեցող մարդկանց համեմատ А խմբի արյուն ունեցողները 32 տոկոսով ավելի շատ են ենթակա հիվանդանալու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով։

Ավելին, АВ խմբի արյուն ունեցող մարդիկ 51 տոկոսով ավելի շատ են ենթակա հիվանդանալու, իսկ В խմբի մարդիկ՝ 72 տոկոսով։

Հետազոտության հեղինակները հաստատել են, որ ստացված արդյունքներն ապացուցում են, որ ուղիղ կապ գոյություն ունի արյան խմբի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման միջեւ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է