Շոգին ինչքա՞ն ջուր պետք է խմեն տարեց մարդիկ

6 հուլիսի, 2022  12:37

Նեյրոէնդոկրինոլոգ Յուրի Պոտեշկինը նշել է, թե շոգին օրական որքան ջուր պետք է խմեն տարեց մարդիկ, տեղեկացրել է «Газета.ру»-ն։

Մասնագետի խոսքով՝ ջրազրկման վտանգը թոշակառուների համար ավելի մեծ է, քան երիտասարդների կամ միջին տարիքի մարդկանց։ Նրա խոսքով՝ որքան ավելի մեծ է մարդը, այնքան ավելի քիչ է ծարավ զգում, տեղեկացրել է Москва 24-ը։

Մեծ Բրիտանիայի Տարեց մարդկանց աջակցության Age UK բարեգործական կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական խմել 6-8 բաժակ ջուր՝ 200-ական գրամով, տեղեկացրել է նեյրոէնդոկրինոլոգը։

«Որպեսզի տարեց մարդիկ ստիպված չլինեն հաշվել 6-8 բաժակը, կարելի է պարզապես օրական 2 բաժակ ավելի ջուր խմել, քան ցանկանում են»,- խորհուրդ է տվել բժիշկը։

Բժիշկը նախազգուշացրել է, որ ջրազրկումը կարող է ունենալ հետեւյալ հետեւանքները.

խնդիրներ հիշողության հետ կապված, կենտրոնացման հետ կապված խնդիրներ, արձագանքման դանդաղում, թուլություն,

· փորկապություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում