Ինչո՞ւ չի կարելի լողալ ջրավազաններում, որտեղ բադեր կան

9 հուլիսի, 2022  21:37

Մաշկաբան Յուլյա Մելնիկովան զգուշացրել է այն ջրավազաններում լողալու վտանգների մասին, որոնցում բադեր են լողում։ Նրա խոսքով՝ մարդը կարող է վարակվել ցերկարիոզով, որն առաջացնում է կոկորդի այտուց, գրում է «Росийская газета»-ն։

«Հիվանդությունը կոչվում է ցերկարիոզ, «ջրային եղինջ» կամ «բադային տիզ»: Այն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, մաշկի քորով, կարմիր բշտիկների առաջացմամբ եւ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել՝ ընդհուպ կոկորդի այտուց»,- պարզաբանել է մաշկավեներոլոգը։

Նրա խոսքով՝ բադերը եւ այլ ջրային թռչուններ «թռչող առնետներ» են, որոնք կարող են ճիճուների թրթուրներ կրել։ Մելնիկովան նշել է, որ վարակի տարածման վտանգը մեծանում է, եթե ջուրը տաք է կամ լճացած։

Նա նաեւ պարզաբանոլ է, որ ցերկարիոզը առավել մեծ վտանգ է ներկայացնում փոքր երեխաների համար, հայտնում է NEWS.ru-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում