Ո՞ր քաղցրավենիքներն են անվտանգ շաքարախտով հիվանդների համար

15 հուլիսի, 2022  19:35

Ընդհանրապես ընդունված է, որ շաքարախտի դեպքում քաղցրավենիքներն արգելված են։ Իրականում կան քաղցր մթերքներ, որոնք անվտանգ են շաքարախտ ունեցողների առողջության համար։

Կակաոյի կարագ

Կակաոյի փոշին հիանալի հավելում է դիաբետիկների սննդակարգում: Կակաոն՝ մի փոքր ընկուզային կարագի հետ, համեղ քաղցր աղանդեր է: Օգտագործեք այն խնձորի կամ այլ մրգերի հետ՝ համը ուժեղացնելու համար:

Չիայով պուդինգ

Չիայի սերմերով պուդինգը հիանալի հավելում է ձեր սննդակարգում՝ իր բազմաթիվ առողջարար հատկությունների շնորհիվ: Չիայի սերմերը հարուստ են հակաօքսիդանտներով, դրանք նվազեցնում են սրտային տարբեր հիվանդությունների վտանգը։

Խնձոր-ընկուզային կարագ

Ինչպես նշվեց վերեւում, խնձորը լավ համադրվում է ընկուզային կարագի հետ: Գետնանուշի կարագընույնպես լավ համադրվում է խնձորի հետ։ Գետնանուշի կարագով կտրատած խնձորը համեղ քաղցր աղանդեր է, որը հարմար է դիաբետիկների համար։

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադն ինքնին հիանալի թեթեւ ուտելիք է դիաբետիկների համար: Այն ոչ միայն անվտանգ է այս հիվանդության դեպքում, այլեւ նվազեցնում է շաքարի մակարդակը: Սրա հետ մեկտեղ մուգ շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, ցինկով, մագնեզիումով, կալիումով եւ այլն։

Կանաչ մածուն

Կանաչ մածունը միջանկյալ ուտելու համեղ եւ ունիվերսալ տարբերակ է դիաբետիկների համար: Կարող եք քաղցրացնել ձեր մածունը՝ որպես քաղցրացուցիչ օգտագործելով ստեւիա, որը համարվում է անվտանգ այլընտրանք դիաբետիկների համար: Կարելի է ավելացնել նաեւ մյուսլի, չրեր, հատապտուղներ, խնձոր եւ այլն։

Տանձ

Տանձը նույնպես հիանալի մթերք է դիաբետիկների համար։ Այն նաեւ շատ ունիվերսալ է եւ կարելի է մատուցել տարբեր աղանդերների հետ: Տանձն օգտագործում են ընկույզի կարագի, մուգ շոկոլադի, մածունի եւ այլնի հետ։

Վարսակ

Հերկուլես՝ եւս մեկ հիանալի հավելում ձեր սննդակարգին, եթե շաքարախտ ունեք: Հերկուլեսի շիլան ավելի համեղ դարձրեք՝ խառնելով վարսակ, հասած բանանով եւ դարչինով պյուրե եւ գնդիկներ պատրաստելով:

Տնական մրգային պաղպաղակր

Մի քանի մրգեր խառնելով եւ զանգվածին ավելացնելով մանր կտրատած մրգեր՝ պատրաստեք մրգային պաղպաղակ։ Սառեցրեք եւ վայելեք մի քանի օր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում