Ինչպե՞ս ընդմիշտ հրաժարվել ֆասթֆուդից

19 հուլիսի, 2022  23:44

Մարդկանց մեծամասնության սննդակարգը բաղկացած է անառողջ մթերքներից,  արագ սնունդը հաճախ սովորական մթերքներ են: Այս «դիետայի» պատճառով շատերը բախվում են աղեստամոքսային տրակտի եւ սրտանոթային համակարգի հետ կապված լուրջ խնդիրների։ Այն մասին, թե ինչպես ազատվել ուտելու վատ սովորություններից եւ ինչպես փոխարինել անառողջ սնունդը, ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան People's News-ին տված հարցազրույցում։ 

Բժիշկը նշել է, որ արագ սննդի չափից ավելի օգտագործման հակված անձը, առաջին հերթին, պետք է տեղյակ լինի դրանից կախվածության մասին ։

Կարելի է   պատրաստել տնական ցածր յուղայնությամբ սոուսներ բնական տոմատի մածուկի հիման վրա, որոնց ավելացնում են սխտոր, դարչին կամ մանանեխ։

Մասնագետը նաեւ ուշադրություն է  հրավիրել այն փաստի վրա, որ արագ սննդի սիրահարների մեծ մասը չի կարող առանց մեծ քանակությամբ սառեցնող գազավորված ըմպելիքների։   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում