Ինչո՞վ է հապալասն օգտակար օրգանիզմի համար

20 հուլիսի, 2022  10:29

Հապալասն օգնում է մշուշոտ տեսողության հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում, «Վեչեռնյայա Մոսկվա»-ին ասել է գաստրոէնտերոլոգ եւ սննդաբան Նուրիա Դիանովան։Նրա խոսքով՝ հապալասը տարբեր օգտակար տարրերի աղբյուր է։«Այլ վիտամիններից բացի, դրանում շատ բնական վիտամին C կա: Կան նաեւ բիոֆլավոնոիդներ, իսկ հապալասի սեւ գույնը պայմանավորված է անտոցիանինների ավելցուկով՝ բաղադրիչներ, որոնք հակաօքսիդանտ են հանդիսանում: Դրանք պայքարում են ծերացման դեմ, ամրացնում են անոթների պատերը եւ այլն։ Ազդեցությունը պարզապես ապշեցնող է»,- բացատրել է բժիշկը:

Մասնագետի ծոսքով՝ հապալասն օգնում է լուծել մշուշոտ տեսողության հետ կապված խնդիրները։ Իհարկե, միայն հապալասով հնարավոր չէ փոխել իրավիճակը, բայց դրա օգտագործումը երաշխիք է, որ մարդը ճիշտ կազդի իր մարմնի վրա տեսողության վատթարացման դեպքում, ընդգծել է Դիանովան։

Հապալաս պետք է օգտագործեն նաեւ նրանք, ում մոտ սրտանոթային հիվանդություններ են ախտորոշվել, նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում