Հատկապես ո՞ւմ է օգտակար հնդկաձավարը

21 հուլիսի, 2022  18:20

Նրանք, ովքեր ցանկանում են քաշն իջեցնել, անպայման պետք է հնդկաձավար օգտագործեն՝ որպես ածխաջուր։ Այս մասին URA.RU-ին ասել է բժիշկ-էնդոկրինոլոգ, նուտրիցիոլոգ, սննդաբան Ալեքսեյ Կալինչեւը։

«Եթե մարդն ավելորդ քաշ ունի եւ դրված է նիհարելու խնդիրը, ապա հնդկաձավարը հիմնական ածխաջուր է նրանց համար։ Խորհուրդ եմ տալիս ճաշին անպայման հնդկաձավար ուտել։ Այդ ժամանակ էապես նվազում են երեկոյան ածխաջրերի «կուտակման» շանսերը»,- ասել է Ալեքսեյ Կալինչեւը։

Նա բացատրել է, թե ում համար է այդ մթերքը հատկապես օգտակար։ «Հնդկաձավարը դանդաղ ածխաջուր է՝ ցածր գլիկեմիկ ինդեքսով։ Դա ածխաջրերի հիանալի տեսակ է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար»,- ասել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում