Ինչո՞ւ չարժե ուտել գույնը փոխած բանաններ

22 հուլիսի, 2022  15:40

Սննդաբան Ելենա Սոլոմատինան Москва 24-ին ասել է, որ գույնը փոխած բանանների մշտական օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման եւ լյարդի քայքայման։

Մասնագետն ընդգծել է, որ խիստ սեւացած բանանները կարող են վկայել նեխման պրոցեսի մասին։

Բացի այդ, սեւացած բանաններում շատ շաքար է պարունակվում, ուստի մասնագետը խորհուրդ չի տվել ուտել դրանք այն մարդկանց, որոնք դիաբետ եւ ավելորդ քաշ ունեն։

Միեւնույն ժամանակ, վնասակար կարող են լինել ոչ բոլոր սեւացած բանանները, նշել է մասնագետը։ «Կարեւոր է նաեւ, թե որքանով են դրանք սեւացած. եթե ոչ այնքան, ապա վախենալու բան չկա։ Բանանի վրա նաեւ կետեր են լինում, դա բանանի տեսակից է»,- ասել է բժիշկը։

Շաքարի հանդեպ զգայուն մարդկանց սննդաբանը խորհուրդ է տվել ուտել ավելի կանաչ բանաններ, որոնք այնքան էլ չեն բարձրացնի գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում